Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս արժեզրկվել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 25-ին, կազմել է 476.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.83 դրամ (նվազել է 2.77 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 613.86 դրամ (նվազել է 0.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.47 դրամ (նվազել է 0.02 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 263.17 դրամ, ոսկի՝ 22,439.83 դրամ, պլատին՝ 13,806.06 դրամ: