5,4 ուժգնությամբ երկրաշարժ Բոսնիա-Հերցեգովինայում
ՄիջազգայինԵրեքշաբթի 5,4 ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բոսնիա-Հերցեգովինայում։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարաեւոյից 75 կիլոմետր հարավ։ Օջախը 10 կիլոմետր խորություն ունի։
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։