Մելքումյանը Զագրեբի մրցաշարի առաջատարներից է
ՍպորտՀայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի 7-րդ տուրում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, այդ թվում՝ նաև Մելքումյանի պարտիան: Հայ գրոսմայստերն այժմ ունի 4,5 միավոր և 4 առաջատարների շարքում է:
Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում կխաղացվի 11 տուր: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին: