Գերմանիան եւ Ավստրիան գլխավորել են Եվրոպայի ֆինանսապես ամենաբարեկեցիկ երկրների վարկանիշը
ՄիջազգայինԳերմանիան եւ Ավստրիան գլխավորել են Եվրոպայի ֆինանսապես ամենաբարեկեցիկ երկրների վարկանիշը: Այդ մասին գրել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Շվեդիայի Intrum AB ընկերության հետազոտությունը: Փորձագետների կազմած վարկանիշի վերջին տեղերն զբաղեցրել են Հունաստանը եւ Լիտվան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկրները գնահատվել են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են հաշիվները ժամանակին վճարելու կարողությունը, վարկերի գծով պարտքերի բացակայությունը, խնայողությունների առկայությունը, ֆինանսական գրագիտության մակարդակը: Մասնագետները պազել են, որ Գերմանիան եւ Դանիան առաջատարներն են հաշիվները ժամանակին փակելու բնակչության կարողության առումով: Հունգարիայի, Չեխիայի եւ Էստոնիայի բնակիչներն ամենաքիչ պարտքերն ունեն վարկերի գծով, իսկ Շվեդիայի եւ Շվեյցարիայի քաղաքացիներն ամսական կարող են ավելի շատ տնտեսել, քան Եվրոպայի մյուս բնակիչները:
Փորձագետները նաեւ պարզել են, որ ֆինանսապես ամենագրագետը Ֆինլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակչությունն Է: