Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ» Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ» «Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութ Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»

«Նա սիրում է ինձ անդավաճան սիրով, ես էլ՝ նրան». Անի Երանյան

«Նա սիրում է ինձ անդավաճան սիրով, ես էլ՝ նրան»։ Դերասանուհի Անի Երանյանի Bravo.am-ի հետ նոր զրույցը խոստովանությունների եւ մտորումների հետաքրքիր արձանագրություն է դարձել: Նա մեզ է տրամադրել նաեւ իր նոր ֆոտոշարքը:

Մանկությունը

Երազանքների մանկություն եմ ունեցել: Մեծացել ու դաստիարակվել եմ մեծ սիրո ու ուշադրության միջավայրում: Կոնկրետ որեւէ պատմություն հիմա չեմ մտաբերում, որ պատմեմ, բայց այն, որ իրոք անհոգ եւ գեղեցիկ է եղել մանկությունս, կարող եմ վստահ ասել:

«Չհասկացան, որ դա պարզապես լռություն է»

Պատանեկան տարիներին ավելի հաճախ էի լսում, որ գոռոզ եմ եւ մեծամիտ: Դժվար թե անծանոթ մարդիկ տեսնեին ինձ ժպտալիս, բայց մինչ օրս չհասկացան, որ դա պարզապես լռություն է, այլ ոչ թե գոռոզություն: Դպրոցում ուսուցիչներիս կողմից սիրված եմ եղել, ընկերասեր ու աշխույժ: Թեեւ շփման մեջ բաց էի, բայց միեւնույն ժամանակ քիչ մարդկանց էի մոտ թողնում ինձ: Հիմա ավելի կամակոր եմ. գուցե ավելի շատ եմ ժպտում, գուցե. չգիտեմ:

Անի Երանյան

Կամակորը

Ինչպես իմ կյանքի յուրաքանչյուր փուլ, կարիերայի փուլը եւս չսպասված էր, բայց սկսվեց աշխույժ, գեղեցիկ ու դեռ պահպանվում է: Արդեն 12 տարի է անցել, բայց իմ սերը նրա եւ նրա սերն իմ հանդեպ անդավաճան է: Փորձել եմ զբաղվել այլ բանով, փորձել եմ բավական մեծ դադար վերցնել, բայց կամակորը չի թողնում. սիրում է ինձ անդավաճան սիրով, ես էլ՝ նրան:

Գայթակղությանը չտրվելու համար

Դժվարություններն ամենուր են, բայց յուրաքանչյուրին տրվում է այնքան դժվարություն, որքանի ուժ ունի նա: Եվ գուցե մի պահ քեզ թվում է՝ էլ ուժ չունես, որ ուզում ես ամեն ինչի վրա խաչ քաշել, եւ մեկ էլ գերբնական մի գնդաձեւ ուժ գլորվում է եւ քանդում յուրաքանչյուր ցավ, դժվարություն, հիասթափություն եւ բացում նոր մեծ տարածք, որը քոնն է, ու դու պիտի կառուցես նոր սեր, նոր հույս ու ապրեցնես քեզ: Անցյալդ ամեն անհարմար պահի փորձում է ներխուժել քո կյանք, բայց պիտի ուժեղ լինես, որ չտրվես նրա գայթակղությանը: Ջարդվածը հավաքելն իմը չէ: Երբ դժվարությունից, ցավից չես վախենում, այլ ժպիտով կռիվ ես տալիս, նա հետ քայլ է անում:

Անի Երանյան

«Ազատվել եմ դրանից»

Այլ տարբերակ չկա՝ կամ պիտի խորտակվես հանդիպած բարդություններում, որովհետեւ շուրջդ չարությունը շատ է, կամ պիտի կարողանաս թքած ունենալ եւ մաքրել: Խոսքն արհամարհելու մասին չէ, այլ՝ ուրիշի կարծիքով ապրելու: Մենք խնդիր ունենք կարեւորել մարդկանց կարծիքները: Պատկերացրեք՝ ինչքան մարդ կա, այնքան դաստիարակություն ու կարծիք: Ես խեղդվում եմ, երբ տեսնում եմ իմ շրջապատում երիտասարդ աղջիկների, որոնք վախենում են մի բան անել կամ խոսել, բարձրաձայնել որեւէ բանի մասին: Կամ, օրինակ, կրել այս կամ այն կոշիկը, որովհետեւ մեկի համար դա տգեղ է, մյուսի համար այլեւս նորաձեւ չէ: Դու քիչ-քիչ խելագարվում ես այն մտքից, թե որքան կարելի է ապրել ուրիշի կարծիքով: Մեր ու նաեւ իմ խնդիրը եղել է այն, որ ժամանակին թույլ ենք տվել մեզ լինել այդ գերության մեջ: Իսկ հիմա կարող եմ հստակ ասել, որ ազատվել եմ դրանից եւ շնչում եմ ազատ ու լիաթոք: Սա իմ եւ միմիայն իմ կյանքն է: Ինձնից լավ ոչ ոք այն չի ապրի:

«Երրորդ տարբերակ չկա»

Ես միշտ ասում եմ, որ յուրաքանչյուրս արժանի ենք նրան, ինչ ունենք: Ինչին ձգտում ես, նրան էլ հասնում ես: Կամ ուզում ես լինել երջանիկ, կամ չես ուզում. երրորդ տարբերակ չկա:

Կինը

Կինը ֆենոմենալ էակ է. նա նոր կյանքեր է ծնունդ տալիս, մարդ է ձեւավորում եւ դաստիարակում, նրա զգայարաններն ու խելքը, խելացիությունը, կոկիկությունն ու խորամանկությունն աներեւակայելի հզոր են: Այն ուժը, որն ունենք մենք մեր մեջ, կարող ենք ե՛ւ աշխարհ շուռ տալ, ե՛ւ նորը կառուցել:

Անի Երանյան

Վաղը

Մարդը պետք է կարողանա միայնակ լինել երջանիկ: Երբեք պետք չէ ուրիշ մեկին դարձնել իմաստ, երջանկություն կամ լիարժեքություն, որովհետեւ եթե դու քեզ հետ երջանիկ ու լիարժեք չլինես, կողակցիդ չես կարողանա տալ լիարժեքություն, այլ միայն կիսատություն կտաս: Երբ հանդիպում ես այն մեկին, ում կողքին երջանիկ ես, պատրաստ ես քո օդից, ազատությունից տալ նաեւ նրան, ապա կարող ես համարել, որ գտել ես քո նոր՝ ուրիշ լիարժեքությունը: Այդ ժամանակ արդեն կտեսնես քո կամ արդեն ձեր վաղը:

Այսօրվա տղամարդիկ

Իրականությունն ու մեր պատկերացումները շատ են փոխվել: Այսօր արական սեռի ներկայացուցիչները կանանցից կամակոր են եւ պահանջկոտ, ձեռնարկող չեն եւ նեղացկոտ են: Չեմ հասկանում՝ աշխարհը խառնվել է իրար, ճիշտն ու սխալը վերացել են: Կնամեծար տղամարդկանց բարդույթավորում են «պոդկաբլուչնիկ» պիտակով, կնոջն անհարգալից վերաբերվողներին համարում են տղամարդ: Ի վերջո, մենք շատ ծանր բեռ ենք վերցրել մեր ուսերին եւ քարշ ենք տալիս, բայց այլ տարբերակ չկա՝ կա՛մ նա կլինի մի քիչ իմ պատկերացումների նան, կա՛մ ավելի լավ է՝ չլինի:

Անի Երանյան

Նեղացած չի

Ես սիրում եմ իմ քաղաքը: Սիրում եմ ընտանիքս, ընկերներիս, երկրպագուներիս եւ այն, ինչով զբաղվում եմ արդեն 10 տարուց ավելի, բայց, ցավոք, ժողովուրդս չարացած է: Ծերերը երիտասարդներին հայհոյում են եւ անիծում, երիտասարդները մեծերի հանդեպ հարգանքը կորցրել են: Ինձ հանգիստ էր պետք, ու դեռ պետք է: Տաքն ու սառը տարբերակելու ճիշտ ժամանակն էր: Իմ Հայաստանն այսքան բեռ է քարշ տալիս, ես ո՞նց կարող եմ իրենից նեղանալ:

Աղբյուր՝ bravo.am

Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցներըՈրքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԱհասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Մերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգը