ԱՄՆ-ում ինքնաթիռը թռիչքից հետո վերադարձել է օդանավակայան, քանի որ ուղեւորուհին հիվանդ է ձեւացել
ՄիջազգայինՓենսակոլայից Մայամի թռչող ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ հետո վերադարձել է օդանավակայան այն պատճառով, որ ուղեւորուհիներից մեկը հիվանդ է ձեւացել սալոնում լավագույն տեղը ստանալու համար, հայտնում է CNN-ը։
Թռիչքից անմիջապես հետո նա սկսել է բողոքել եւ խնդրել է ավելի մեծ տեղ տալ իրեն, հայտնում է Փենսակոլայի ոստիկանությունը։ Երբ ավիաընկերության աշխատակիցները հայտնել են նրան, որ իրենք չեն կարող լավագույն տեղն առաջարկել, նա ձեւացրել է, թե վատ է զգում։
Օդաչուն կնոջ հիվանդության պատճառով հետ է վերադարձել Փենսակոլա։ Հասնելուն պես աշխատակիցները հայտնաբերել են, որ կինը ձեւանում է, եւ խնդրել են նրան դուրս գալ ինքնաթիռից։ Նա հրաժարվել է։ Արդյունքում ոստիկանություն են կանչել։ Կինը ոստիկանների եւ ինքնաթիռի հրամանատարի հետ խոսակցությունից հետո համաձայնել է դուրս գալ ինքնաթիռից։
Նրան կալանավորել եւ տարել են հոգեբուժարան՝ գնահատելու համար վիճակը։ Դա կատարվել է Բեյքերսի մասին օրենքի համաձայն, որը թույլ է տալիս պաշտոնատար անձանց կալանավորել այն մարդկանց, որոնք կարող են հոգեկան հիվանդություն ունենալ։