Իջևանում 27-ամյա աղջիկ է մահացել
Օրվա իրադարձություններԵրեկ երեկոյան Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա քաղաքացու դի:
Սկզբից տարածվեց տեղեկություն, թե կինն իր ամուսնու հետ սունկ է կերել, ապա դրանից հետո վատացել է ինքնազգացողությունը, սակայն ավելի ուշ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատության տնօրեն Վազգեն Մարգարյանը հերքեց, որ պատճառը թունավորումն է եղել. «Նա քաղցկեղով հիվանդ էր և բուժում էր ստանում: Մահվան պատճառը ոչ թե թունավորումն էր, այլ՝ հիվանդության սրացումը»:
Նա նաև նշեց, որ աղջկան արդեն իսկ մահացած են տեղափոխել հիվանդանոց:
Մյուս մանրամասները պարզ կլինեն միայն բժշկական փորձաքննություններից հետո, որը ընթացքի մեջ է։