Պիկեն ճանաչվել է Կատալոնիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն ճանաչվել է 2019 թվականի Կատալոնիայի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է Sport.es-ը:
«Կշարունակեմ հանդես գալ «Բարսելոնայում» այնքան, որքան իմ ֆիզիկական վիճակը հնարավորություն կտա ինձ:
Ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակին արժանանալը»,- ասել է Պիկեն:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա պաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: