Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


«Հայ­կա­կան կող­մը պետք է ասեր՝ կա՛մ բա­նակ­ցում ենք այլ հար­ցե­րի շուրջ, կա՛մ ընդ­հան­րա­պես բա­նակ­ցու­թյուն­ներ չենք վա­րում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը բանակցելու ցանկություն կա՛մ ընդհանրապես չունի, կա՛մ էլ ցանկություն ունի բանակցել բացարձակապես այն օրակարգով, որը շարադրել է իր կողմից տարածած փաստաթղթի մեջ։ 

Այս կարծիքին է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ինչպես նաև ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովին պաշտոնական Բաքվի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին։ 

Ըստ այդ փաստաթղթի, «առաջին քայլը հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումն է Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից, երկրորդը՝ ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը»: 

«Այստեղ չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպիսին է մեր դիրքորոշումը։ Մամուլի հաղորդագրությունից պարզ դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը խոսել է բացառապես խաղաղասիրական բնույթի գործողությունների, լրագրողների փոխայցելությունների, վստահության մթնոլորտ ձևավորելու և այն խորացնելու մասին։ 

Իսկ ավելի ուշ Զոհրապ Մնացականյանը Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի ժամանակ իր ելույթում մի շատ կարևոր շեշտադրում արեց։ Նա, իհարկե, շարադրեց նաև Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումները՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից տարածված հայտարարության, բայց այստեղ կարևոր մեխը հետևյալն էր. Զ. Մնացականյանը հանդիպումը չորակեց որպես բանակցություն, այլ որակեց կոնսուլտացիա՝ իր ելույթում նշելով, որ դեկտեմբերի 4-ին կոնսուլտացիաներ է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ 

Սա չափազանց կարևոր ձևակերպում է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որը տևել է ավելի քան երեք ժամ, ըստ քաղաքագետի, բավականին բարդ է ընթացել։ 

«Ադրբեջանը փորձել է իր օրակարգը բերել և հրամցնել։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, թե ինչի մասին է մեր կողմը երեք ժամ շարունակ բանակցել։

 Դժվար է ասել նաև, թե ինչի մասին է շարունակելու բանակցել հայկական կողմը, ըստ պայմանավորվածության, հունվարին հանդիպելու պարագայում»,-հավելեց Ս. Սարգսյանը։ 

Քաղաքագետը հիշեցրեց՝ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ բոլոր բանակցությունները վարվելու են այնպես, որ մեր հանրությունը տեղյակ լինի, թե ինչի մասին են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը. 

«Կարծում եմ՝ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ինչից են խոսել արտգործնախարարները. եթե Ադրբեջանը չի հրաժարվել իր օրակարգից և խոստացել է խոսել բացառապես իր ներկայացրած օրակարգի շուրջ, ապա ինչի՞ մասին է խոսել հայկական պատվիրակությունը։ 

Միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ-ում մեր դեսպանը հայտարարել էր, թե նման ձևով փաստաթղթի տարածումը թուլության նշան է։ 

Թուլության նշան չէ. Ադրբեջանին բանակցություններն անհրաժեշտ չեն, և Ադրբեջանը պատրաստվում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ 

Ադրբեջանն անգամ չի էլ թաքցնում իր ցանկությունները, և դրանց մասին պարբերաբար հայտարարում է։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը գնալու է ռազմական արկածախնդրության և մեր բոլոր ռեսուրսները պետք է կենտրոնացնենք մեր Զինված ուժերի շուրջ»։ 

Սուրեն Սարգսյանը մեկ այլ հանգամանք էլ առանձնացրեց. «Կարծում եմ՝ խնդրի խաղաղ կարգավորմանը չեն օգնել, և, ընդհակառակը, խանգարել են նաև Հայաստանից հնչող իրարամերժ հայտարարությունները։ 

Նախ՝ ասվում է, որ Արցախը պետք է լինի բանակցությունների լիիրավ անդամ, և, միևնույն ժամանակ, այդ ֆոնի վրա նշվածին հակասող «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունն է հնչում։ 

Բնական է, որ Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանը նույնպես բանակցելու հեռանկար չի տեսնում, բայց առաջին հերթին այդ հեռանկարը չի տեսնում Ադրբեջանը, և ռազմական գործողություններ նախաձեռնողը, բնականաբար, հենց Ադրբեջանն է լինելու»։ Ինչ վերաբերում է Բաքվի կողմից տարածած փաստաթղթին, Սուրեն Սարգսյանը շեշտում է. 

«Չափազանց կարևոր է հաշվի առնել, թե երբ է տարածվել այն։ Այսինքն, գալ բանակցությունների մասնակցելու նպատակով և առաջ քաշել այսպիսի վերջնագրային տեսք ունեցող նախապայմաններ։ 

Ստացվում է՝ հայկական կողմը գնացել է բանակցությունների, իսկ մյուս կողմն ասել է, որ բանակցելու է բացառապես այդ փասթաթղթի շուրջ։ 

Եթե Ադրբեջանը հստակ ասում է, որ բանակցում է միմիայն այդ նախապայմանների շուրջ, հայկական կողմը պետք է ասեր՝ կա՛մ բանակցում ենք այլ հարցերի շուրջ, կա՛մ ընդհանրապես բանակցություններ չենք վարում։ 

Այսինքն, ստացվում է, որ երկու կողմերի մեջ հստակ հակասություն կա, որովհետև մենք չենք կարող բանակցել այն օրակարգով, որով ցանկանում է բանակցել Ադրբեջանը։ 

Ադրբեջանն էլ իր հերթին չի բանակցելու այլ օրակարգի շուրջ։ Հիմա պետք է հասկանանք, թե կողմերից որն է զիջել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտել