Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Բու­հե­րի կա­ռա­վար­ման խոր­հուրդ­նե­րում պե­տա­կան կամ քա­ղա­քա­կան պաշ­տո­նյա­ներ չպետք է լի­նեն. նա­խա­գիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն արդեն մի քանի տարի է, ինչ շրջանառվում է, լրամշակվում, քննարկվում, իսկ օրերս էլ հայտնվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

Դեռևս ներկայացված չլինելով հանրային քննարկման՝ նախագծի այս տարբերակն արդեն իսկ հայտնվել է քննադատությունների թիրախում։ 

«Փաստի» հետ զրույցում տարբեր փորձագետներ ընդգծել էին, որ տարընթերցումներ կան նախագծում առկա մի շարք ձևակերպումների դեպքում, ընդհուպ կարծիքներ հնչեցին, որ ներկայիս կառավարությունն անլուրջ և ոչ հեռատես վերաբերմունք ունի գիտության նկատմամբ և մեծապես թերագնահատում է երիտասարդ գիտնականների կատարած աշխատանքը, այդ մասին են վկայում թե՛ հրապարակային հայտարարությունները, թե՛ օրենքի նախագծի՝ գիտությանը վերաբերող բաժինը, իսկ մեկ այլ դեպքում՝ բողոքի ալիք բարձրացրեց այն, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը թողնվելու է բացառապես բուհերի հայեցողությանը։ 

Ուսանողները օրեր շարունակ դասադուլ և նստացույցեր կազմակերպեցին՝ պահանջելով նաև նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մանրամասնենք։ 

Այս օրենքի նախագիծը մշակել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, քննարկման գործընթացում ներգրավված են եղել պետական և ոչ պետական բուհերը, գիտահետազոտական ինստիտուտները, օտարերկրյա և տեղական փորձագետները: 

Նշվում է, որ նախագիծը կարգավորում և հստակեցնում է բարձրագույն կրթության և գիտության համակարգի իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հնարավոր է դարձնում ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին: Բարձրագույն կրթության և գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքներն ընդունվել են 15-ից 20 տարի առաջ։ 

Բնականաբար, այդ տարիների ընթացքում թե՛ բարձրագույն կրթության, թե՛ գիտության համակարգերում իրականացվել են կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, որոնցից շատերի իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունն, ըստ նախագծի, սահմանափակվում է օրենսդրական կարգավորումների բացակայությամբ կամ անբավարարությամբ։ 

Անդրադառնալով գիտության ոլորտին՝ նշվում է, որ այն շարունակում է բաժանված մնալ մի կողմից ակադեմիական և գերատեսչական, մյուս կողմից՝ բուհական հատվածների, որոնք գործում են իրարից անջատ, իսկ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական ինստիտուտները օժտված չեն բավարար ինքնուրույնությամբ և ազատություններով։ 

Բարձրագույն կրթության ծրագրերն իրականացվում են կոշտ սխեմաներով՝ զուրկ լինելով գիտական առաջընթացին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան արագ և ճկուն փոփոխվելու հնարավորությունից, մինչդեռ նախագծով անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և աստիճանական ինտեգրման համար։ 

Տարբեր առիթներով «Փաստի» հետ զրույցում գիտության տարաբնույթ ճյուղերը ներկայացնող երիտասարդ գիտնականները մտահոգություն էին հայտնել, որ այս նախագծով գրեթե զրոյացվում է գիտության ակադեմիայի դերը, անցում է կատարվում գիտական մեկ աստիճանի համակարգին, կան երկիմաստ արտահայտություններ, ինչպես, օրինակ՝ ի՞նչ է գիտական գործունեությունը, ի՞նչ կարգավիճակ է ձեռք բերում գիտաշխատողը։ 

Օրենքում առկա բացերը լրացնելու և բարձրագույն կրթության և գիտության ոլորտի համաչափ զարգացումն ապահովելու համար նախարարության ներկայացրած նախագծի մեջ սահմանվում են բուհերին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները, նրանց գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները։ 

Բացի դա, կրթության որակն հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար պարտադիր է լինելու «Հայոց լեզու» առարկայի քննությունը։ 

Գաղտնիք չէ, որ մշտապես քննարկման կիզակետում է հայտնվում նաև բուհերի կառավարման խորհուրդների կազմը։ 

Նախատեսվում է այդ կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը բուհի ներկայացուցիչներից (այդ թվում մեկը՝ ուսանող), իսկ մյուս 6-ը գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից։ 

Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է։ Իհարկե, 43 էջանոց նախագծում առկա բոլոր դրույթներին մեկ նյութի շրջանակում անդրադառնալը թերևս անհնար է, այստեղ արդեն կարևոր է փորձագիտական խմբերի և մասնագետների ներգրավվածությունը՝ առավել խորքային հասկանալու առկա բացերը, ինչպես նա մատնացույց անելու դրական փոփոխությունները։ 

ԿԳՄՍ նախարարությունը ևս ակնկալում է ստանալ բուհերի, գիտական կազմակերպությունների, ակադեմիական լայն հանրության ներկայացուցիչների և շահագրգիռ բոլոր անձանց առաջարկությունները, ինչով կամբողջացվեն օրենքի նախագծի մշակման աշխատանքները: 

Ակնհայտ է, որ նախագծի շուրջ քննարկումները դեռ երկար են շարունակվելու, իսկ թե ինչ տեսքով, ի վերջո, այն կընդունվի, ցույց կտա միայն ժամանակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին