Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում
ՀարցազրույցԺամային գոտիների տարբերությունը չի կարող խանգարել, որպեսզի Թաթային տարեդարձի առթիվ շնորհավորեն աշխարհի բոլոր անկյուններից:
Երիտասարդական ավյունով լեցուն Թաթա Սիմոնյանն իր տարեդարձը տոնում էր ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:
Ֆրեզնոյի մեծ համերգասրահներից մեկում այսօր նրա մենահամերգն է:
Past.am-ի լրագրողը կապվել է երգչի հետ: Փաստ լրատվական գործակալության ողջ անձնակազմի կողմից շնորհավորելուց հետո մեր լրագրողը փոքրիկ զրույց է ունեցել երգչի հետ նրա հետագա պլանների և անելիքների մասին:
Հարցազրույցներից միշտ խուսափող արտիստը ասաց, որ դեռ որոշ ժամանակ կմնա ԱՄՆ-ում:
Դեկտեմբերի 15-ին հայտնի «AGUA CALIENTE» ժամանցի վայրում Թաթայի համերգն է:
Ամանորի շեմին մեծ եռանդով ու նվիրումով աշխատող Թաթան ամերիկահայության և ողջ սփյուռքի կողմից մշտապես հյուրախաղերի հրավերներ ունի, որի պատճառով կարոտում է հայրենիքն ու հարազատներին: Իսկ երկրպագուներին մնում է ուրախանալ, վայելել Թաթայի նոր տեսահոլովակները:
Ի դեպ մի քանի օր առաջ նա նոր տեսահոլովակ է նկարահանել` «Կարոտը, սերն ու ես» :
Մինչև տեսահոլովակը հայտնվի համացանցում Past-ի հետևորդները կարող են տեսնել ֆոտոներ և տեսանյութ: Ընդ որում տեսանյութից երևում է, թե Թաթան ինչպես է գովաբանում հայրենի Երևանը:
Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ: