Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել

ՀՅԴ երիտասարդական-ուսանողական 27 միությունների մասնակցությամբ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի կողմից  «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում դեկտեմբերի 5-ից 7-ը կազմակերպված եռօրյա խորհրդաժողովն ավարտել է իր աշխատանքները, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը։

Խորհրդաժողովի հիմնական նպատակն էր ուսումնասիրել և հաստատել երիտասարդական-ուսանողական միությունների վերամշակած հայեցակարգը, ռազմավարությունն ու գործառույթները։

Հայաստանում ներկա իրավիճակը առանձնանում է ներքին և արտաքին ճակատներում ի հայտ եկող բազմաթիվ զարգացումներով և մարտահրավերներով։ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները հանձնառու են հզոր, ժողովրդավար, սոցիալական եւ ազգային արժեքներով հայկական պետականության կերտման գործին։

Այս նպատակով ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները շեշտը պետք է դնեն սոցիալական բնույթի ծրագրերի, սոցիալական արդարության, բնապահպանական և այլ սոցիալ-տնտեսական բնույթի հարցերի վրա։

Խորը մտահոգություն հայտնելով ներքաղաքական իրավիճակի առնչությամբ՝ ժողովը հաստատեց, որ այս նպատակների իրագործումը ներկայումս իրականացվող հակադաշնակցական պայքարի պայմաններում լարված մթնոլորտում տեղի կունենա։ Անցնող շաբաթների ընթացքում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության իրականացրած աշխատանքները դրա լավագույն ապացույցներն են։

Արցախյան ազատագրական պայքարի հաղթական ավարտը ազգերի ինորոշման իրավունքի իրացմամբ Հայաստանի և հայության իդեալների իրականացման նախապայմանն է։ ՀՅԴ երիտասարդությունը իր անվերապահ մասնակցությունը կցուցաբերի այդ պայքարի առաջընթացի գործում։

Թուրքիայի կողմից  մեր արդար իրավունքների հատուցման հարցը պետք է շարունակի գերակա լինել հայ երիտասարդության օրակարգում։ Պետք է երիտասարդությանը մղել նրան, որ Արևմտյան Հայաստանը ոչ միայն մեր պատմական հայրենիքը համարեն, այլ նաև գրավված հայրենիքը, որի ազատագրման նկատմամբ հավատը պետք է աներեր մնա։ Այս շրջանակներում պետք է հատուկ վերաբերմունքի արժանան 1920 թվականին կնքված Սևրի դաշնագիրը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլոսնի իրավարար վճռի հարյուրամյակը նշվի 2020 թվականին։

ՀՅԴ երիտասարդները հանձնառու են հայակերտմանը միտված ջանքերով նպաստել Սփյուռքի համայնքերի հզորացմանը։ Երիտասարդության կողմից պետք է ջանք գործադրվի, որ Սփյուռքի վերակենդանացման օրակարգը գերակա դառնա։ Հատուկ ուշադրության է արժանի Միջին Արևելքի հայ երիտասարդությունը, որ տարածաշրջանի դժվար պայմաններում դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերների։

Ջավախքի հայկական դիմագիծը պահպանելու համար պետք է սատարենք ջավախահայության անհատական և հավաքական իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակենք, որ ջավախահայության ընդհանրապես և մասնավորապես ջավախահայ երիտասարդների աշխատանքը նոր թափ ստանա։

Հիմնվելով նախապես սահմանված ռազմավարական ուղղությունների վրա՝ խորհրդաժողովը նաեւ հանգամանորեն անդրադարձավ ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի կողմից պատրաստված դաստիարակչական, «Դեպի Երկիր», ուսանողական, արտաքին հարաբերություններին և քարոզչական ոլորտներին վերաբերող ծրագրերին։

Խորհրդաժողովը նաև հաստատեց հետևյալ կետերը․

1․ Շեշտը դնել գաղափարական, քաղաքականացված, կարգապահ և քննադատական միտք ունեցող երիտասարդություն պատրաստելու վրա։ Ժողովը իր դժգոհությունը հայտնեց Հ.Յ.Դ. «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության նախկին անդամների անկարգապահ եւ կասկածելի քայլերի համար, որը հակադարձ համեմատական է մեր ամրակուռ կառույցի գաղափարական հիմքերին։

2․ Լրացուցիչ հնարավորություններ ստեղծել, որ ՀՅԴ երիտասարդները Հայաստանում, Արցախում, Արմտյան Հայաստանում և Ջավախքում տարաբնույթ աշխատանքներ, ուխտագնացություններ, գործուղումներ, համախմբումներ և ուսուցողական աշխատանքներ իրականացնեն։

3․ Վերահաստատել ՀՅԴ ուսանողական միությունների կողմից համալսարանական շրջանակներում ՀՅԴ քաղաքական նպատակները ներկայացնելու և կուսակցության համար մտավոր ներհոսք ապահովելու կարևոր գործը։ Քաջ գիտակցելով, որ առաջադեմ ուսանողության համախմբման առաքելությունը ազգային նպատակների իրագործման գործում էական դեր ունի։

4․ Պատրաստել քաղաքականության մեջ կարող մարդկանց և միջազգային ու տեղական քաղաքականության մեջ հմուտ երիտասարդների։ Համաշխարհային երիտասարդական հարթակներում բարձրացնել Հայ դատի և միջազգային այժմեական հիմնախնդիրները (մարդկային տարրական իրավունքների ոտնահարում, սոցիալական անհավասարություն, կանանց նկատմամբ անօրինականություն, շրջակա միջավայրի աղտոտում, բնական հարստությունների անհավասար բաշխում, աղքատության դեմ պայքար):

5․ Ճիշտ օգտագործել զանգվածային լրատվության միջոցները և սոցիալական ցանցերը  որպես ՀՅԴ երիտասարդական և ուսանողական նպատակները և գործունեությունը երիտասարդներին ճիշտ ներկայացնելու կարևոր գործիք։ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները ջանքեր  պետք է գործադրեն կուսակցության որոշումներին համահունչ արդիական, գրավիչ, հետեւողական ու ներգործող քարոզչություն իրականացնելու համար:

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. ԱբրահամյանԱրսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցությունԵս հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. ԾառուկյանԲաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմիցՀայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն