Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

ԲԴԽ նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դեկտեմբերի 6-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին և դատարանի Ավան նստավայրի դատավորներին է ներկայացրել դատարանի նորանշանակ դատավորներ Վահե Միսակյանին և Արմինե Մելիքսեթյանին:  

 

Ինչպես հայտնեցին ՀՀ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպմանը մասնակցում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը:

 

Շնորհավորելով նորանշանակ դատավորներին՝  Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշեց, որ դատավոր Վահե Միսակյանի փորձառությունը, մասնագիտական գիտելիքներն ու մարդկային որակները բավարար են, որ նա պատշաճ կերպով շարունակի իրականացնել արդարադատությունն արդեն այս դատարանում:

Ներկայացնելով նորանշանակ դատավոր Արմինե Մելիքսեթյանին` Խորհրդի նախագահը նկատեց, որ դատավորը տիրապետում է տեսական փայլուն գիտելիքների, և հույս հայտնեց, որ նա՝ որպես դատավոր, դրանք համադրելով պրակտիկ փորձի հետ, կկարողանա բարձր պահել ոչ միայն տվյալ դատարանի, այլև ամբողջ դատական իշխանության հեղինակությունը, իսկ փորձաշատ դատավորներին Խորհրդի նախագահը հորդորեց իրենց գործնական հմտություններով և փորձով, արհեստավարժությամբ աջակցել և մշտապես լինել նորանշանակ դատավորի կողքին: 

 

Նույն օրը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Էրեբունի նստավայրում ներկայացրեց նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Դանիել Մխեյանին՝ նշելով, որ նա իր գիտելիքներն ու ողջ ներուժն ըստ պատշաճի կներդնի արդյունավետ արդարադատություն իրականացնելու պատասխանատու գործում:

Դատավորներին ներկայացնելուց հետո տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ եղավ  դատական իշխանությանը վերաբերող առանցքային և կարևոր մի շարք հարցերի: Քննարկման ժամանակ դատավորների կողմից ներկայացվեցին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ:

Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ Խորհուրդը ծանոթ է դատավորներին հուզող հարցերին և գործուն քայլեր է ձեռնարկում խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ: Այդ համատեքստում Խորհրդի նախագահը խիստ կարևորեց նաև դատավորների՝ Խորհրդի հետ ակտիվ, անմիջական շփումն ու համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների գործընթացի իրականացման ճանապարհին և կոչ արեց նրանց ակտիվություն ցուցաբերել օրենսդրական փոփոխությունների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ, դիրքորոշումներ ներկայացնելիս:

Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան