Կանադայում ամբողջովին էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռ է թռիչք կատարել
ՄիջազգայինԱշխարհում առաջին կոմերցիոն ինքնաթիռը, որն ամբողջովին էլեկտրականությամբ է աշխատում, երեքշաբթի օրը թռիչք է կատարել Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանից, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Harbour Air Seaplanes-ին։
Թռիչքը հնարավոր է դարձել երկու ընկերությունների շնորհիվ։ Դրանք են՝ Հյուսիսային Ամերիկայում խոշորագույն Harbour Air ավիաընկերությունը, որը հիդրոինքնաթիռներ է արտադրում, եւ magniX-ը, որը հեղափոխություն է կատարել էլեկտրական ավիացիայի ոլորտում։
«Ընկերություններն այսօր հայտնել են աշխարհում առաջին կոմերցիոն ինքնաթիռի մասին, որն ամբողջովին էլեկտրականությամբ է աշխատում։ Այսօր առավոտյան Ռիչմոնդում տեղի է ունեցվել ePlane-ի՝ de Havilland Canada DHC-2 Beaver ապրանքանիշի վեց տեղանոց ինքնաթիռի հաջողված թռիչքը։ Այս պատմական թռիչքը նշանավորում է ավիացիայում երրորդ՝ էլեկտրական դարաշրջանի սկիզբը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդ որում, ընկերությունները հայտնել են, որ ինքնաթիռը վարել է Harbour Air-ի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Գրեգ Մագդուգալը։ Նրա խոսքերով՝ այս թռիչքը «մտավ պատմության մեջ»։