Քաղաքացին սպառնում էր ինքնահրկիզվել Կառավարության դիմաց (ֆոտո)
ՀասարակությունՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 12-ին, քաղաքացին իր հետ բերել էր բենզին եւ կրակայրիչ, եւ սպառնում էր՝ ինքնահրկիզվելու է։
Նրա խոսքով՝ որդին 8 ամիս է՝ կոմայի մեջ է, սակայն իրավապահները նշում են, թե եղելությունը ավտոթվարի հետեւանք է, սակայն մայրը կասկածում է, որ որդու նկատմամբ բռնություն է կատարվել։
Քաղաքացին ասաց, որ անձամբ նամակ է հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչեւ այսօր պատասխան չի ստացել։
Քաղաքացու խոսքով՝ իր որդին 29 տարեկան է, երեք զավակ ունի։
Ինքնահրկիզման փորձի պահին նրան մոտեցան ոստիկանները, ժամանեցին շտապօգնության աշխատակիցները, Կառավարության նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն էլ նրան հրավիրեց Կառավարության ընդունարան՝ խորհրդակցելության։