Դավութօղլուի հիմնած կուսակցության լիդերներից մեկը հայ է
ՄիջազգայինԹուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նոր կուսակցություն է հիմնել: Նա ներկայացրել է այդ կուսակցությունն ու հիմնադիր կազմին։ Ի դեպ, «Ապագա» (Gelecek Partisi) անունը կրող կուսակցության 154 համահիմնադիրներից մեկը ազգությամբ հայ հրապարակախոս Էթյեն Մահչուփյանն է։
Ահմեդ Դավութօղլուի վարչապետության օրոք Էթյեն Մահչուփյանը նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական, սակայն 2015 թվականի ապրիլին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Նա նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» պատճառով:
Ինչպես տեղեկացնում է Էրմենիհաբերը, թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի պաշտոնանկության պատճառ էին համարել Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսելը: