Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սոչիի եռակողմ հանդիպումից հետո, Ալիև փոքրիկը նեղացած, դիլխոր և մանթո զանգել է իր պապայի մոտ ընկերոջը՝ ներկայումս համայն թուրքերի հոր կարգավիճակին հավակնող Նուրսուլթան Նազարբաևին և գանգատվել: Նազարբաևը բնականաբար հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում Պուտինը նրան տեղյակ է պահել Սոչիի հանդիպման արդյունքների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցում առկա բարդություններն ու պատկերացնում եք?՝ մոտեցրել խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները…
Ինչ դիրքորոշումներ, ինչ մոտեցումներ?...
Նրանց՝ հատկապես Ալիևի Նազարբաև հոպարին, պետք է պարզ լինի՝ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումները մեր զբաղեցրած դիրքերն են, այդ դիրքերում աննկուն ու հաղթական կանգնած մեր հայ զինվորները, մեր բանակը, մեր ժողովրդի համախմբվածությունը…
Թքած նրանց թրքախառն համեմված դիրքորոշումների վրա…»: