Երևան, 23.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան


«Ընտանիքիս անդամները միշտ նվիրում են այն, ինչ հոգուս խորքում ուզում էի»․ Սոֆի Դևոյանը՝ նախատոնական օրերին ընտանիքից հեռու լինելու և տարվա ամենամեծ ձեռքբերման մասին

 

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանն այս տարվա ամենամեծ ձեռքբերումը համարում է  Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտում սովերելը, թեև մի փոքր տխրում է, քանի որ նախատոնական շրջանում հեռու է ընտանիքից։

 

Tert.am Life-ը Սոֆիի հետ զրուցել է տոներին պատրաստվելու, իրականացրած նպատակների և սպասումների մասին։

 

Ամանորի հետ կապված պարուհու ծրագրերն առայժմ հստակ չեն, նրա խոսքով, հիմա քննական ծանրաբեռնված շրջանում է։ Սոֆին նշեց, որ Ամանորն իր ամենասիրելի տոներից է, որը համընկել է նաև իր տարեդարձի հետ՝ աղջիկը ծնվել է հունվարի 1-ին։ Պարուհին ժպիտով ավելացրեց, որ այս տոնին երկու նվեր է ակնկալում։

 

 

«Շատ եմ ուզում տոներին Երևան գալ, որովհետև սա առաջին տարին է, երբ նախատոնական շրջանում ընտանիքիցս հեռու եմ։ Այս տարի Երևանում շատ քիչ եմ եղել, ուզում եմ Ամանորին ընտանիքիս կողքին լինել։ Եթե ստացվի Հայաստան գալ, կլինի հենց Ամանորին, նախատոնական անցուդարձին չեմ կարողանա մասնակցել»,- ափսոսանքով ասաց Սոֆին։

 

Նվերների մասին մտածել Սոֆին դեռ չի հասցրել․ «Ամանորին ընդառաջ հայրիկս միշտ հարցնում է, թե ինչ եմ ուզում ստանալ։ Այս տարի դեռ չեմ որոշել՝ մի քիչ համեստ կգտնվեմ:) Չնայած գրեթե ամեն տարի ասում եմ՝ ինձ որևէ բան պետք չէ, նվիրեք այն, ինչ ուզում եք։ Հետաքրքիրն այն է, որ ընտանիքիս անդամները միշտ նվիրում են այն, ինչ ես հոգուս խորքում ուզում էի»։

 

Նա նշեց, որ երբեմն մի փոքր տխրում է, որ Երևանում չէ, չնայած Մոսկվայում ևս կարողանում է հետաքրքրություններ գտնել․ «Այստեղ շատ շուտ են սկսել Ամանորին պատրաստվել՝ ամենուրեք զարդարանքներ են, փողոցներում զգացվում է տոնական շունչը։ Երբ դուրս եմ գալիս, միանգամից զգում եմ Ամանորի տրամադրությունը և անմասն մնալ չեմ կարողանում։ Այնպիսի մթնոլորտ է, որ ակամա ուզում ես տոնական օրերը շուտ գան, տրամադրությունդ բարձրանում է»։

 

 

Այնուամենայնիվ, ըստ դերասանուհու, նոր բնակավայրին հարմարվելը հեշտ չի տրվում, առայժմ ամբողջությամբ չի հաղթահարել այդ փուլը․ «2019 թվականը նախորդ տարիներից շատ տարբեր ստացվեց։ Այստեղ՝ Մոսկվայում, ամեն ինչ այլ է, անգամ, դժվար է համեմատել, ուղղակի ուրիշ է։ Բնականաբար, Երևան չէ, որովհետև ընտանիքիցս, հարազատներիցս, ընկերներիցս հեռու եմ։ Հետաքրքրությունների հետ մեկտեղ, այստեղ մի փոքր տխուր է․ Երևանի համն ու ջերմությունն այստեղ  չկա»։

 

Դերասանուհու խոսքով՝ մոսկովյան կյանքի հետ կապված շատ բան բացահայտել չի հասցրել, քանի որ քաղաքային զբոսանքներին բավականին ժամանակ տրամադրել չի կարողանում. «Իհարկե, փորձում եմ հնարավորինս շատ ճանաչել այն վայրը, որտեղ ապրում եմ, բայց դրան տրամադրում եմ այնքան ժամանակ, որքան գրաֆիկս է թույլ տալիս։ Ինչ-որ չափով հասցրել եմ մտնել մոսկովյան կյանքի ռիթմի մեջ։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի»։

 

Սոֆին նշեց, որ իր ամեն տարին բուռն է անցնում, լի նորություններով ու փոփոխություններով. «Տարվա ձեռքբերումս այն է, որ կարողացա ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտ (ГИТИС), որովհետև արտերկրում սովորելը, հատկապես, սեփական ուժերով ընդունվելը, կարծում եմ, շատ բարդ է։ Տարին լեցուն էր և շատ լավը, հույս ունեմ, որ հաջորդ տարին կլինի էլ ավելի լավը»։

 

 

Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Պետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Դատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումՔաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներԹշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանԻնդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը