Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան


«Ադրբեջանի նման բարբարոսական պետությունը տեղ չունի Եվրոպայում»

Բլոգ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի իշխանությունների հերթական լկտի քայլը եվրոպական արժեքների և նույնիսկ ԵԽԽՎ-ի դեմ Հարգելի՛ գործընկերներ, ընդամենը օրեր առաջ Մադրիդում մասնակցում էի ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվում էր Եվրոպայում հասարակական կազմակերպությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին առնչվող զեկույց: Բնականաբար, թե՛ ես և թե՛ այլ պատվիրակներ ներկայացրել ենք ԵԽ տարբեր երկրներում և հատկապես Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին վերաբերող տեսակետներ: Զեկուցողի՝ Պիեր Իվս Լո Բորնի կողմից հրավիրվել և ելույթ էին ունենում փորձագետներ, որոնք ներկայացնում էին իրենց երկրներում հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերաբերմունքը: Ելույթ ունեցողների շարքում էր նաև Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Գյուլնարա Ախուդովան, որը ներկայացրեց Ադրբեջանում ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ գործադրվող խայտառակ ճնշումները, երկրում տիրող անօրինությունները և բռնապետական մթնոլորտը: Ավելին, նա անգամ ԵԽԽՎ-ին էր կոչ անում ավելի արմատական վերաբերմունք ցուցաբերել: Ադրբեջանի իշխանությունների արձագանքն իրեն ուշացնել չտվեց… Հանդիպումից ընդամենը մի քանի օր անց Գյուլնարա Ախուդովայի 70-ամյա մայրը բերման էր ենթարկվել և հարցաքննվել ադրբեջանական իշխանությունների կողմից, որից հետո նաև խուզարկվել էր ծեր կնոջ տունը Գյուլնարայի երեխայի ներկայությամբ: Այս իրադարձություններից հետո, ի պաշտպանություն Գյուլնարա Ախուդովայի, ԵԽԽՎ մի քանի պատվիրակներ, որոնց թվում էր նաև զեկուցողը, հրապարակեցին մամուլի հաղորդագրություն առ այն, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները անընդունելի են և հակասում են Եվրոպայի խորհրդի հիմքում դրված արժեքներին: Միևնույն ժամանակ հողորդագրության մեջ նշվում է, որ նման գործողությունները զարմանալի չեն, քանի որ դրանք բռնապետական և կոռումպացված այնպիսի վարչակազմի արգասիքն են, որը ամեն օր ոտնահարում է մարդու իրավունքները և որին որևէ պարագայում չպետք է թույլատրվեր նախագահել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինականության պաշտպանության համար ստեղծված կառույցը, այն է՝ Եվրոպայի խորհուրդը: Այն երկիրը, որը մարդու իրավունքների պաշտպաններին ուղարկում է բանտ, տեղ չունի Եվրոպայում և Եվրոպայի խորհրդում: Բացի այդ չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ պատվիրակները կոչ են անում 2015թ. հունվարյան նստաշրջանին հրատապ կարգով քննարկել այս խնդիրը և արտահայտել հստակ դիրքորոշում: Ամփոփելով՝ մնում է փաստել, որ Ադրբեջանն իր բարձրագույն ղեկավարության գլխավորությամբ վճռականորեն շարունակում է ամբողջ աշխարհում իր հանցագործ, բռնակալ, անհանդուրժող, արկածախնդիր ու կեղծավոր դեմքը հետևողականորեն բացահայտելու քաղաքականություն՝ մարդկանց ձերբակալությունից մինչև ուղղաթիռի կործանում: Սա հերթական առիթն է Եվրոպայի խորհրդում բարձրաձայնելու այն, ինչ բոլորը, առանց այդ էլ լավ գիտեն. բարբարոսական պետությունը տեղ չունի Եվրոպայում, իսկ նրա դավանած, կերտած ու տարածած արժեքները' Եվրոպայի խորհրդում»:
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից