Երջանիկ ու գեղեցիկ. Միհրանն ու Արփին մեղրամիսն անցկացնում են Մալդիվներում (ֆոտո)
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանն օրերս են ամուսնացել, ինչից հետո մեղրամիս են մեկնել։ Աստղային զույգն այս օրերին իր հանգիստն է վեյելում Մալդիվյան կղզիներում։
Րոպեներ առաջ Արփին Instagram-ում լուսանկար է հրապարակել ամուսնու հետ, որն արվել է կղզիներում։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Որպես մեկնաբանություն՝ Արփին միայն սրտիկի տեսքով սմայլիկ է օգտագործել, իսկ երկրպագուները շտապել են հաճոյախոսություններ գրել ու երջանկություն մաղթել նրանց։
Ի դեպ, աստղային զույգը երկար ժամանակ չէր հանրայնացնում հարաբերությունները։ Նրանց կապի մասին հայտնի է դարձել միայն վերջերս, երբ Միհրան Ծառուկյանն իր մենահամերգի ընթացքում անակնկալ կերպով առաջարկություն արեց Արփիին։