Խորհրդարանական հանձնաժողովը քննարկել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման խնդիրները
ՏնտեսությունՏարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել Հայկական ԱԷԿ-ի արդիականացման վարկի վճարման ժամկետների երկարացմանը։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում ասաց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով իր գլխավորած կառույցի աշխատանքի արդյունքները։
Նրա խոսքով՝ նիստին հարցի քննարկման համար հրավիրվել էր ՀԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանը։ «Մենք նաեւ քննարկեցինք «Վերին Լարս» անցակետի հարցը։ Եվ եկանք եզրակացության, որ առանց լաստանավերի եւ համապատասխան նավահանգստի Վրաստանի տարածքում, որը կկարողանար ստանձնել այդքան բարձր բեռնվածություն, շատ դժվար կլինի»,- նշել է Մելքումյանը։