Իշխանությունն այս անգամ էլ գումար չի հատկացրել Օպերայի եւ բալետի թատրոնի տանիքի վերանորոգման համար. տնօրեն
ՄշակույթԻշխանությունն այս անգամ էլ գումար չի հատկացրել Օպերայի եւ բալետի թատրոնի տանիքի վերանորոգման համար, առանց պետության աջակցության հարցը դժվար է լուծել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Նա նկատեց, որ այժմ ամեն ինչ կախված է եղանակից, տեղումների ժամանակ կրկին կսկսվի տանիքից կաթել: «Անհրաժեշտ է լուծել նաեւ սոֆիտների խնդիրը, այլապես վաղ թե ուշ ներկայացումների ժամանակ լուսավորման խնդիր կառաջանա: 50 սոֆիտներից աշխատում է միայն 10-ը»,- նշեց Օրբելյանը: