Հրազենով սպանություն Երեւանում
Օրվա իրադարձություններՍպանություն՝ Երևանում։ 22։10-ի սահմանում «Էրեբունի» բուժկենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ տղամարդու են տեղափոխել։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։
Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի վայր է հասել նաեւ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը։ Նախնական տվյալով՝ տղամարդը սպանվել է հրազենով։ Հաշվի առնելով հանցագործույան վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Արմեն Չիչոյանը, դատախազի տեղակալն ու ավագ դատախազը։