«Գեղեցիկ եւ նուրբ». Ժաննա Բուտուլյանի լուսանկարը
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին total black ոճում է։ Նա նախապատվություն է տվել կիպ տաբատին եւ բլուզին։ Ժաննան արձակել է մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել սեւ գոտիով։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրա։ «Գեղեցիկ եւ նուրբ»,- գրել է օգտատերերից մեկը։
Օրեր առաջ դերասանուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Ժաննան կրում էր քարերով պատված, խորը դեկոլտեով տոպ, սեւ երանգի տաբատ, մուգ կապույտ, թավշյա վերնազգեստ։ Երիտասարդ դերասանուհին վառ շպարով էր։ Հրապարակմանը կից Ժաննան գրառում չէր կատարել։