Ընկույզներ ` խտացրած կաթով
LifestyleԲաղադրամասեր ալյուր 320 գրամ, 2 ձու, սոդա 0,5 թեյի գդալ, կարագ 200 գրամ, շաքար 150 գրամ, խտացրած կաթ 1-2 տարա, քացախ 1 թեյի գդալ Պատրաստման եղանակը Խառնեք ձուն շաքարի հետ, բայց չի կարելի հարել։ Հալեցնել կարագը և ավելացնել ձվին։ Հանգցնել սոդան քացախով և ավելացնել կարագա-ձեթային խառնուրդին։ Խառնեք։ Ավելացրեք ալյուր և ձեռքերով հունցել՝ հարթ, չկպչուն խմոր։ Խմորը բաժանել ոչ մեծ չափերի գնդերի (ինչպես հունական ընկույզ)։ Տեղափոխել ֆորմայի մեջ, փակ և պատրաստել ըստ ֆորմայի ցուցումների։ Դրանք լինում են էլեկտրական և այնպիսիները, որոնք անհրաժեշտ է տեղադրել ջեռոցում։ Կարմիր ընկույզների կեսերը հանել ֆորմայից և թողնել, որ սառի։ Լցնել խտացրած կաթով և կպցնել, որպեսզի ստացվեն ամբողջական ընկույզներ։ Եթե դուք անում եք այս ընկույզները առաջին անգամ, ապա բաղադրիչների քանակությունը կարելի է քչացնել 2 անգամ, սակայն անհրաժեշտ է հիշել, որ նրանք գրեթե միշտ լավ են ստացվում և հրաշալի համի շնորհիվ շատ շուտ են վերջանում։ Խտացրած կաթի քանակությունը 1-1,5-2 տարա կախված է նրանից, թե ինչ խտությամբ եք այն լցնելու ընկույզների մեջ։