Մեդվեդեւը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին ի պատասխան
ՄիջազգայինՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է կառավարությանը միջոցներ մշակել ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների «Հյուսիսային հոսք-2» գազատարի անցկացման դեմ։
Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ երկրի 2020 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին, որում նախատեսվում են պատժամիջոցներ գազատարների դեմ։ Դրանից հետո «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի անցկացումը դադարեցվել է։
«Կառավարության գործընկերներիս կխնդրեի երկրների, այդ թվում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մի ամբողջ շարքի դեմ սահմանափակիչ պատասխան միջոցների մասին նախագահի ավելի վաղ ընդունած հրամանագրի շրջանակում նայել, թե ինչ սահմանափակիչ միջոցներ կան Միացյալ Նահանգների դեմ եւ զեկուցել ինձ առաջարկներ, որոնք դուք կվերլուծեք դրանց արդյունավետության տեսանկյունից»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը փոխվարչապետերի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կոմերսանտի տվյալներով, եթե «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցողը թողնի շինարարությունը, ապա «Գազպրոմը» կավարտի մնացած 130 կիլոմետր խողովակի անցկացումը սեփական «Ակադեմիկոս Չերսկի» եւ «Ֆորտունա» (պատկանում է «Մեժռեգիոնտրուբոպրովոդստրոյ»-ին) խողովակաշարն անցկացնողների օգնությամբ։ Շինարարության արագացմանը կարող է նպաստել Գերմանիայի պրոֆիլային գերատեսչության կողմից տրված թույլտվությունը՝ «Հյուսիսային հոսք-2»-ը ձմռանն անցկացնելու վերաբերյալ։