Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Հովհաննես Չեքիջյանին՝ ծննդյան 91-ամյակի առթիվ
ՄշակույթՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանին՝ ծննդյան 91-ամյակի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջի լայվից։
Վարչապետը շնորհավորել է Չեքիզյանին՝ մաղթելով նրան մեծ եռանդ ու առողջություն.
«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Ձեր գործունեության համար եւ այն բոլոր ծառայությունների համար, որ դուք մատուցել եք։ Համոզված եմ, որ դեռ երկար կշարունակեք այդ ծառայությունը, մանավանդ, որ հիմա, կարծում եմ, որ մշակույթը եւ դասական մշակույթը նոր պահանջարկ են ստանում»։