Հենրիխ Մխիթարյանը լքո՞ւմ է ֆուտբոլի ազգային հավաքականը
ՍպորտArmDaily.am-ի տեղեկություններով ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաղը հայտարարելու է ազգային հավաքականը լքելու որոշման մասին։
Մեր աղբյուրի փոխանցմամբ Մխիթարյանն իր նման որոշումը պայմանավորելու է նրանով, որ ցանկանում է ավելի խորանալ ակումբային խաղում և հավաքականում տևական դադար է վերցնում։
Հավաքականը լքելու մասին լուրեր էին շրջանառվում դեռևս նոյեմբերի սկզբին և դժվար է ասել, Մխիթարյանի նման հապճեպ որոշումը որքանով է կապված այն հանգամանքի հետ, որ իր մայրը այսօր չընտրվեց ՀՖՖ գործկոմի անդամ, սակայն ամենայն հավանականությամբ դա ևս իր դերակատարումն ունեցել է։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը այժմ խաղում է իտալական «Ռոմա»-ում։
Մանրամասն` այստեղ