Ողբերգական դեպք Երեւանում. բախվել են Opel-ը եւ մոտոցիկլը. հնդիկ մոտոցիկլավարը մահացել է. կա վիրավոր
Օրվա իրադարձություններԵրեւանում, դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցի թիվ 1 հասցեի դիմամց բախվել են Երեւանի բնակիչ, 33-ամյա Մնացական Բմբուլյանի վարած Opel մակնիշի 35 RT 047 համարանիշի եւ Հնդկաստանի քաղաքացի, 35-ամյա Վիմալ Թանկի վարած «Դուկատի» մակնիշի 050 AA մոտոցիկլը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Opel-ի ուղեւոր, Երեւանի բնակիչ, 33-ամյա Կարեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: