Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Տե­ղա­կան ար­տադ­րո­ղին օժան­դա­կող նա­խա­գի­ծը չի ծա­ռա­յել նպա­տա­կին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որին հավանություն է տրվել 2019թ.-ի փետրվարի 21-ին:

Նախաձեռնությամբ կառավարությունը, ըստ պաշտոնական մեկնաբանության, փորձեց պաշտպանել տեղական ցեմենտ արտադրողներին: 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ նախագիծն ընդունվեց հունիսի 3-ին, որի համաձայն, ներկրվող ցեմենտի վրա սահմանվող պետական տուրքը կազմում է 14 000 ՀՀ դրամ: Միջոցառումը ժամանակավոր բնույթ է կրելու և գործելու է մինչև 2020թ.-ի ապրիլը:

Հաշվի առնելով վերոնշյալ նախագծի ոչ արդյունավետ լինելու փաստը՝ 2019թ.-ի դեկտեմբերի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախագծով, համաձայն որի, նախատեսվում է մեկ տոննա ցեմենտի ներմուծման դիմաց պետական տուրքը բարձրացնել 4 000 ՀՀ դրամով՝ հասցնելով այն 18 000 ՀՀ դրամի, ինչպես նաև սահմանվելու է պետական տուրք ներկրվող կլինկերի՝ ցեմենտի թրծած բովախառնուրդների (նյութ, որից ստանում են ցեմենտ) վրա՝ 10 000 ՀՀ դրամի չափով: 

Առաջին օրենսդրական նախաձեռնությունն, ըստ հեղինակների, նպատակ է ունեցել պաշտպանելու ՀՀ արտադրողներին, քանի որ 2018թ.-ին կտրուկ ավելացել են ցեմենտի ներմուծման ծավալները: Այսպես` Պորտլանդ տեսակի ոչ սպիտակ ցեմենտի ներմուծումը 2018թ.-ին 2017թ.-ի համեմատ ավելացել էր 5,9 անգամ՝ կազմելով 139,4 հազար տոննա (գերազանցապես Իրանից): Միևնույն ժամանակ, 2016-2018թթ.-ին զգալիորեն ավելացել էր կլինկերի ներմուծման ծավալները: 2019թ.-ի հունիսին օրենքների նախագծերի ընդունումը լի էր ռիսկերով, մասնավորապես.

1. Արդյո՞ք 2019թ. մարտից-հունիս ընկած ժամանակահատվածը բավարար չէր մեկ տարվա պահանջարկը բավարարելու նպատակով ՀՀ ներմուծել անհրաժեշտ ծավալի ցեմենտ:

2. Արդյո՞ք պետական տուրքի 14 000 ՀՀ դրամ չափը բավարար էր ՀՀ արտադրողներին և ներմուծողներին միևնույն գնային սահմանին բերելու համար:

3. Եթե կլինկերի վրա չէր սահմանվում պետական տուրքը, արդյո՞ք ՀՀ արտադրողները չէին ավելացնի կլինկերի ներմուծումը և ՀՀում ցեմենտ ստանային կլինկերից գնային մրցունակության ապահովման տեսանկյունից:

4. Արդյո՞ք մինչև 2020թ.-ի ապրիլը բավարար ժամկետ էր համարվել, որի ընթացքում ՀՀ ընկերություններն ավելի մրցունակ դառնային` գործառնական արդյունավետություն ապահովելու ճանապահով:

ՏԶՆԿ-ի կողմից կատարված վելուծությունները փաստել են հետևյալը.

-2019թ.-ի հունվար-հունիս ամիսներին ներմուծվել էր 106,6 հազար տոննա ցեմենտ (2018թ.-ի ամբողջ ծավալի 75,5%-ը), իսկ հուլիս-հոկտեմբերին՝ 72,2 հազար տոննա: 

Սա փաստում է, որ ՀՀ ցեմենտ ներմուծողները շարունակել են ցեմենտ ներմուծել գերազանցապես Իրանից՝ պետական տուրքից հետո, իսկ ՀՀ-ում արտադրված ցեմենտի ծավալների զգալի աճ չի արձանագրվել: 

14 000 տուրքը այն չափը չէր, որի միջոցով հնարավոր լիներ սահմանափակել Իրանից ցեմենտի ներմուծումը, իսկ ներմուծողները բավարար ժամանակ ունեին զգալի պաշար կուտակելու համար: 

-Մյուս կողմից կլինկերի ներմուծման վրա պետական տուրք չսահմանելը հանգեցրել էր նրան, որ 2019թ.-ի միայն հուլիս-հոկտեմբեր ամիսներին ՀՀ է ներմուծվել կլինկերի 2018թ.-ի ծավալի 18,5%-ը գերազանցող ծավալ, որից էլ ստացվել է այդ ամիսներին արտադրված ցեմենտի շուրջ 23%-ը: Հետևաբար, ՀՀ արտադրողները տուրքի պարագայում ևս չէին կարող մրցակցել իրանական ցեմենտի հետ` գնային առումով:

- Կլինկերից ստացված և ներմուծված (պետական տուրքը ներառյալ) ցեմենտի ինքնարժեքները զիջում են ՀՀ-ում արտադրված «Արարատ ցեմենտի» և «Հրազդան ցեմենտի» մեկ տոննայի ինքնարժեքին (առանց ԱԱՀ): Հետևաբար, 14 000 տուրքի չափը բավարար չէր պաշտպանելու տեղական արտադրողներին:

- Օրենքի ընդունումից հետո 5 ամսվա ընթացքում կառավարությանը չի հաջողվել պաշտպանել տեղական արտադրողներին, ինչպես նաև խրախուսել արդիականացման ճանապարհով ինքնարժեքի կտրուկ իջեցմանը, հետևաբար դժվար է ակնկալել, որ այդպիսի արդյունք կգրանցվի նույնիսկ 2020թ.-ի ապրիլի 1-ին:

Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ցեմենտի ինքնարժեքը հիմնականում պայմանավորված է էներգակիրների գներով, արդյո՞ք վերջիններիս սակագների բարձրացումը չի հանգեցնի նրան, որ հետագայում ցեմենտի գները բարձրանան, և այս պաշտպանական միջոցառումները կսկսեն կրել շարունակական բնույթ՝ հանգեցնելով տուրքերի չափերի փոփոխության: Այսպիսով` տեղական արտադրողներին պաշտպանելուն ուղղված այս միջոցառումն արդյունավետ քայլ չի կարող համարվել, եթե չհանգեցնի ինքնարժեքի իջեցմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան