Կարո Փայլանը դատապարտել է Օսման Կավալայի կալանքի երկարացումը
ՄիջազգայինԿարո Փայլանը Twıtter–ի իր էջում անդրադարձել է հայտնի թուրք իրավապաշտպան Օսման Կավալայի կալանքի երկարացմանը։
«Դատարանը, անտեսելով ՄԻԵԴ–ը որոշումը, որով պարտադրում է անհապաղ ազատ արձակել Օսման Կավալային, երկարացրեց նրա կալանքի ժամկետը»,–գրել է Կարո Փայլանը՝ նմանեցնելով իշխանություններին հանցավոր խմբավորման։
Հիշեցնենք, որ Կավալան հայտնի է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։ Նրան պատկանող տպարանում հրատարակվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ գրքեր, իսկ «Ջեզաիր» կոչվող նրա ռեստորանում կազմակերպվել են նույն թեմայով քննարկումներ ու հիշատակի միջոցառումներ։