Կանադայի արեւմտյան ափին տեղի է ունեցել 6,3 ուժգնությամբ երկրաշարժ
Միջազգային6,3 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի արեւմտյան ափին, տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ըստ ճշտված տվյալների՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 03.36-ին։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, կանադական Պորտ Հարդի քաղաքից 182 կիլոմետր արեւմուտք։ Օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։
Սկզբում ծառայությունը տեղեկացնում էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2, իսկ օջախը գտնվել է մեկ կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։