Ալավերդիում մահացած ամուսինների եւ նրանց երեխաների մահվան պատճառը շմոլ գազի արտահոսքն է. նոր մանրամասներ
Օրվա իրադարձություններԼոռու մարզի Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկում ամուսինները եւ նրանց երեխաները մահացել են շմոլ գազի արտահոսքից։
NEWS.am-ին Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ մահացած ամուսիններից մեկը 1971 թվականի ծնված է, մյուսը՝ 1972 թվականին։ Մահացած երեխաներից մեկը 15 տարեկան տղան է, մյուսը՝ 14 տարեկան աղջիկը։
Քննչականից տեղեկացրին, որ բնակարանը ջեռուցվում էր գազի վառարանով։ Գազի խողովակը դուրս հանելու փոխարեն, թողնվել է պատի մեջ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսքը։
Տեղեկացանք նաեւ, որ գազի արտահոսքի վտանգի առկայության պատճառով կապարակնիքված եւ արգելված է եղել գազի վառարանի օգտագործումը։
Դիերը հայտնաբերելու ժամանակ, ոստիկանության աշխատակիցները տեսել են, որ անջատված է եղել գազի արտահոսքի դեպքում ազդանշան հնչեցնող սարքը։