Ոստիկանությունը ձերբակալել Է Չեռնոգորիայի ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատի» բոլոր պատգամավորներին
ՄիջազգայինՉեռնոգորիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել Է «Դավանանքի ու համոզմունքների եւ կրոնական համայնքների իրավական վիճակի մասին» օրենքն ամբողջ երկրում զանգվածային բողոքների ֆոնին: Քվեարկության ուղիղ հեռարձակումը վարել Է Սկուպշչինայի՝ երկրի 81-տեղանոց խորհրդարանի կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրենքի պաշտպանությամբ, որը սահմանափակում Է Սերբական ուղղափառ եկեղեցու շահերը, քվեարկել Է 45 պատգամավոր 45 ներկա գտնվողներից: «Դեմ» եւ ձեռնպահ ձայներ չեն եղել, քանի որ փաստաթուղթը քննարկվել Է ոստիկանության կողմից ընդդիմության բոլոր պատգամավորների ձերկալումից հետո: Այսպիսով փաստաթուղթն ընդունվել Է ձայների պարզ մեծամասնությամբ:
Ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատի» պատգամավորներն ավելի վաղ պահանջել Էին տեքստի լրամշակում՝ Սերբական ուղղափառ եկեղեցու հետ երկխոսությամբ: Սակայն կառավարող կոալիցիան հրաժարվել Է ուղղումներ մտցնել օրինագծում: Դրանից հետո ընդդիմությունը հայտարարել Է, որ փաստաթղթի քվեարկություն թույլ չի տա: Նիստերի դահլիճ Է նետվել արցունքաբեր գազով գլանանոթ, իսկ դրանից հետո զանգվածային ծեծկռտոց Է սկսվել:
Ոստիկանությունը ձերբակալել Է ընդդիմության բոլոր պատգամավորներին, նրանք 15 օրով զրկվել են խորհրդարանի աշխատանքին մասնակցելու իրավունքից:
Ավելի վաղ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Սերբական ուղղափառ եկեղեցուն մեղադրել Է երկրում կրոնական մենատիրությունը պահպանելու փորձի մեջ եւ հայտարարել Է, որ կձգտի հասնել «չեռնոգորական եկեղեցու» ինքնակառավարման՝ Ուկրաինայի օրինակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: