2019 թվականին ԱՄՆ-ում կատարվել են ռեկորդային թվով զանգվածային սպանություններ
Միջազգային2019 թվականին ԱՄՆ-ում կատարվել են ռեկորդային թվով զանգվածային սպանություններ՝ համաձայն Associated Press-ի, USA Today-ի եւ Հյուսիս-արեւելյան համալսարանի իրականացված հետազոտության տվյալների, հաղորդում է BBC News-ը
Ըստ զեկույցի արդյունքների՝ այս տարի կատարվել է 41 զանգվածային սպանություն, որոնց հետեւանքով զոհվել է 211 մարդ։
Այս տարի ամենաարյունալին օգոստոսին էլ Պասոյում կատարված զանգվածային հրաձգությունն էր, որի հետեւանքով զոհվել էր 22 մարդ, եւ Վիրջինիա Բիչում դեպքը, որի զոհերի թիվը հասել էր 12-ի։
Համաձայն հետազոտության արդյունքների՝ 41 զանգվածային սպանություններից 33-ն իրագործվել էր հրազենի միջոցով,ընդ որում՝ հիշատակված սպանությունների ճնշող մեծամասնությունը կատարվել է Կալիֆոռնիա նահանգում։
ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների ամփոփումն իրականացվում է 2006 թվականից, սակայն անգամ 1970-ականներին են ԱՄՆ-ում գրանցվել այդ թվով զանգվածային սպանություններ։
Ընդ որում՝ 2017 թվականը, ըստ հետազոտության, դարձել է ամենամահաբերը Միացյալ նահանգների պատմության մեջ զոհերի թվով․ այդ ժամանակ զանգվածային սպանությունների հետեւանքով զոհվել էր 224 մարդ, եւ հենց այդ տարի զոհերի մեծամասնությունն էր գրանցվել Լաս Վեգասում փառատոնի ժամանակ հրաձգության հետեւանքով, երբ մահացել էր 59 մարդ։