Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը հրապարակել է քաղաքացիների ամենատարօրինակ խնդրանքների ու պահանջների ցանկը
Միջազգային2019 թվականի վերջում Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը կառավարության կայքում հրապարակել է երկրի քաղաքացիների հնչեցրած ամենատարօրինակ խնդրանքների, բողոքների, պահանջների եւ հարցումների ցանկը:
Մասնավորապես, Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն առանձնացրել է արտասովոր հարցերի եւ բողոքների ամենավառ տասնյակը:
Այսպես, օրինակ, մի օր մի տղամարդ զանգահարել էր երկրի դեսպանատներից մեկն ինքնաթիռում սննդի որակի վերաբերյալ բողոք ներկայացնելու նպատակով՝ խնդրելով կազմակերպել նրա վերադարձը մեկ ուրիշ ավիաընկերության ինքնաթիռով:
Եւս մեկ քաղաքացի Նիգերիայից դիմել էր ռեփեր 50 Cent-ի հետ կապ հաստատելու մասին խնդրանքով եւ, մասնավորապես, խնդրել բրիտանական հյուպատոսությանը տրամադրել երգչի հեռախոսահամարը:
Քաղաքացիների ամենաարտասովոր հարցերից երկրի ԱԳՆ-ն առանձնացրել է Չինաստանից զույգի հետ տարօրինակ հեռախոսազրույցը, որը որոշել էր երեխա ունենալ՝ օգտվելով սերմնահեղուկի դոնորների բազայից, եւ խնդրել պաշտոնապես հաստատել, որ սերմնահեղուկը պատկանում է հենց ազգությամբ բրիտանացի անձին: