Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Կողբ համայնք. վերջինս զինվորական հագուստով է (ուղիղ)
TVՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Տավուշի մարզի Կողբ համայնք (նոյեմբերյանի տարածաշրջան): Նշենք, որ Աննա Հակոբյանը զինվորական հագուստով է:
Նրանք շրջում են գյուղում, զրուցում բնակիչների հետ, նվերներ բաժանում երեխաներին:
Երեխաներցի մեկը Փաշինյանին ասաց, որ ուզում է դարպասապահ դառնալ. Վերջինս էլ հետաքրքրվեց, թե արդյոք գյուղն ունի ֆուտբոլի դաշտ. «Այստեղ արհեստական դաշտ պետք է սարքեինք, ավարտե՞լ եք: Էստեղ ԹՈՒՄՈ էլ պետք է լիներ»,-ասաց նա: Վարչապետին պատասխանեցին, որ դաշտի կառուցումն ընթացքի մեջ է, կավարտվի հաջորդ տարի: