Հունվարի 1-5-ը մինչև 18 տարեկանների մուտքը ԿԳՄՍՆ ենթակայությամբ թանգարաններ կլինի անվճար
ՄշակույթԱմանորյա միջոցառումների շրջանակում 2020 թվականի հունվարի 1-5-ը, ժամը 12:00-17:00-ը մինչև 18 տարեկանների մուտքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ թանգարաններ կլինի անվճար: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Տոնական օրերին քաղաքացիներին կսպասեն հետևյալ թանգարաններում՝
Հայաստանի պատմության թանգարան- ժամը 12:00-18:00
Հայաստանի ազգային պատկերասրահ - ժամը 12:00-18:00
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան- ժամը 12:00-17:00
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան-ժամը 12:00-17:00
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ- ժամը 12:00-17:00
Հովհաննես Թումանյանի թանգարան- ժամը 12:00-17:00
Սերգեյ Փարաջանովի թանգարան- ժամը 12:00-17:00
Երվանդ Քոչարի թանգարան- ժամը 12:00-17:00
Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)- ժամը 12:00-17:00:
Կոչ ենք անում ծնողներին և ուսուցիչներին տոնական օրերին երեխաների հետ այցելել մշակութային հաստատություններ: