Ամանորին խաղաղություն եմ ուզում առաջինը զինվորի համար. Սեդա Սեյրանյան
ՀարցազրույցԵրգչուհի Սեդա Սեյրանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել ամանորի առիթով:
Past.am -ը երգչուհուն ամանորի հետ կապված հարցեր ուղղեց.
-Ամանորին ի՞նչ եք մաղթում երիտասարդներին։
- Ուզում եմ երիտասարդները լավ կրթություն ստանան, իսկ սահմանին կանգնած հայ զինվորի համար առաջին հերթին խաղաղություն եմ ուզում:
- Ամենաբարի ու առատաձեռն ձմեռ պապիկը, ո՞ր տարին էր տպավորիչ նվերներ բերել փոքրիկ Սեդային։
-Մանկությանս տարիների իմ հիշողություններում միշտ նվերներով հարուստ երեխա եմ եղել: Այդպիսի մանկություն մաղթում եմ բոլոր մանուկներին: Թող Ձմեռ պապիկը կախարդական մի ուժով փոքրիկների համար անհնարինը հնարավոր դարձնի:
- Կամո Սեյրանյանի դուստրը հայրիկից ի՞նչ ակնկալիքներ ունի նվերի տեսքով։
- Քանի որ սկսել եմ երգչուհի լինելու իմ երազանքը իրականացնել, վստահ եմ, որ հայրս այդ ամբողջ ընթացքում կողքիս է լինելու և մենք միասին ենք իրականացնելու այն աշխատանքները, որոնք նախատեսել ենք 2020 թ- ին: Կփորձեմ ճաշակով ձևավորված երաժշտական գործերով ներկայանալ ու նոր շունչ բերել արվեստի այս ճյուղին։