Հունվարի 1-ը Խաղաղության համաշխարհային օրն է
ՄշակույթԽաղաղության համաշխարհային օրը (World Day of Peace) ռոմանո-կաթոլիկ եկեղեցու տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին: 1967թ Հռոմի պապ Պողոս 6-րդը դեկտեմբերի 8-ը հռչակել էր Խաղաղության համաշխարհային օր:
Կաթոլիկների մոտ այդ տոնը կոչվում է խաղաղության մասին համաշխարհային աղոթքների օր: Այն նշում են յուրաքանյուր նոր տարվա առաջին օրը: 1969թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Խաղաղության համաշխարհային օրը պաշտոնական տոն է ճանաչել, որի ընթացքում հավատացյալները Աստծուն խնդրում են դադարեցնել բոլոր պատերազմները եւ Երկրում խաղաղություն հաստատել, հայտնում է Calend-ը:
Խաղաղության համաշխարհային օրվա ընդհանուր նշանաբանն է «Ներիր եւ ձեռք կբերես խաղաղություն»: Բոլոր հավատացյալներին ուղղված իր ամենամյա տոնական ուղերձում Հռոմի պապը արծարծել է աղքատության դեմ պայքարի, Երկրի վրա խաղաղության հաստատման, միջազգային եւ միջպետական հարաբերություններում լարվածության թուլացման, մարդու եւ կանանց իրավունքների, տնտեսական զարգացման թեմաները: