Թրամփը կարծում է, որ Կիմ Չեն Ընը ապառազմականացման հարցում իր խոսքի տերը կլինի
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԿԺԴՀ պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը կպահպանի իր տված բոլոր խոստումները՝ կապված Կորեական թերակղզու ապառազմականացման հետ։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավոր կուսակցության նիստում հանդես էր եկել հայտարարությամբ, որ Կորեական թերակղզում ԱՄՆ զինավարժությունների շարունակման պատճառով Փհենյանը պարտավոր չէ պահպանել միջուկային փորձարկումների սառեցումը։
«Ես կարծում եմ, որ նա (Կիմ Չեն Ընը) խոսքի մարդ է»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նաեւ ավելացրել է, որ լավ հարաբերությունների մեջ է ժողովրդադեմոկրատական հանրապետության իր գործընկերոջ հետ եւ նորից կրկնել է, որ ԿԺԴՀ-ի կողմից «սուրբծննդյան նվեր» կարող է հանդիսանալ ծաղկամանը։
Նախկինում ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները հայտարարել էին, որ 2019-ի դեկտեմբերի 31-ին լրանում է այն ժամանակը, որը Փհենյանը սահմանել էր Վաշինգտոնի համար՝ ապառազմականացման բանակցություններում փոխզիջման ձեւակերպման համար։ Դեկտեմբերի 3-ին ԿԺԴՀ փոխարտգործնախարար Լի Թխե Սոնը հայտնել էր, որ այդ հարցում ներկայումս ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից, որը պետք է ինքն իր համար «սուրբծննդյան նվեր» ընտրի։