«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը «Ռեալ» տեղափոխվելու ցանկություն է հայտնել
ՍպորտԱնգլիական «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամա Տրաորեն ցանկություն է հայտնել ապագայում հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում:
«Ես խնդիրներ ունեի «Բարսելոնայում» և ինքս եմ որոշել հեռանալ այդ թիմից: Եթե ապագայում հնարավորություն լինի, ապա անպայման կտեղափոխվեմ «Ռեալ»,- Տրաորեի խոսքը մեջբերում է La Sexta-ն:
Ադամա Տրաորեն «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ «Լա Մասիայի» սան է: Կատալոնական ակումբի առաջին թիմի կազմում Տրաորեն հանդես է եկել 2013-2015 թվականներին:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Վուլվերհեմփթոնի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: