Հնդկաստանը պատրաստվում է եւս մեկ անգամ Լուսնի վրա վայրէջք կատարելու փորձ անել
ՄիջազգայինՀնդկաստանը պատրաստվում է Լուսնի վրա վայրէջք կատարելու եւս մեկ փորձ անել անցած տարի անհաջող առաքելությունից հետո, հաղորդում է CNN-ը:
Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) նախագահ Կ.Սիվանը հայտարարել է, որ կառավարությունը հավանություն է տվել երրորդ լուսնային առաքելությանը: Սիվանի խոսքով՝ «Չանդրայան-3» (սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «լուսնային մեքենա») անունով առաքելությունն իր մեջ կներառի նոր ուժային մոդուլ, լուսնանավ եւ ամենագնաց:
Հաջողության դեպքում Հնդկաստանը կդառնա միայն չորրորդ երկիրը, որը կիրականացնի վայրէջք Լուսնի վրա ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Չինաստանից հետո:
Օգոստոսին Հնդկաստանը «Չանդրայան-2»-ով Լուսնի վրա վայրէջք կատարելու անհաջող փորձ էր ունեցել, որի նպատակն էր հանքանյութերի եւ քիմիական նյութերի նմուշներ հավաքել:
Տիեզերանավը դուրս էր եկել լուսնային ուղեծիր օգոստոսին, սակայն կորցրել կապը Հնդկաստանի տիեզերական գործակալության հետ:
ՆԱՍԱ-ն հայտարարել էր, որ Վիքրամը՝ «Չանդրայան-2»-ի նստեցման սարքը, «կոշտ վայրէջք» էր կատարել եւ դրա գտնվելու վայրն առ այսօր հայտնի չէ: