Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»

Գրականության ու կյանքի սահմանագծին կամ՝ Մարկեսն «ընդդեմ» Դոստոևսկու

«Մխիթարվել արվեստով», «պատսպարվել արվեստի աշխարհում», «գրքերի աշխարհում պաշտպանվել դառն իրականությունից»․ նմանատիպ մտքեր ձեւակերպվել են տարբեր ժամանակներում, գրվել շատ տեղերում եւ ասվել բազմաթիվ առիթներով: Շատերն են կարծում, թե գրականությունը ցանկացած իրականությունից ավելի լավն է, զարմանալի ու ապահով: Ուստի, արժե գրականության ու կյանքի խճճված հարաբերությունների հարցը քննարկել տարբեր աշխարհներում ու տարբեր ժամանակներում ապրած գրողների` Դոստոեւսկու ու Մարկեսի վեպերի միջոցով:  

Դոստոեւսկին` մարդկության ուսուցիչը

Ռուս գրականության տիտանը` Տոլստոյը, կարծում էր, որ Դոստոեւսկին մարդկության ուսուցիչ չի կարող լինել, բայց նա եղավ մարդկային հոգեբանությունը ճանաչող լավագույն վիպասաններից մեկը ողջ համաշխարհային գրականության պատմության մեջ: Ռուս գրողի վեպերը լրջորեն ազդում են ընթերցողի հայացքների ու իրականության ընկալման վրա: Դոստոեւսկին դուրս է եկել զուտ գրականության խնդիրներից եւ ընթերցողին ինչ-որ առումով պարտադրել իր մտածողությունը: Դոստոեւսկու վեպերն առաջին անգամ ձեռքը վերցնողը չպիտի հույս ունենա, թե ավելի լավ ու խաղաղ աշխարհում է հայտնվելու. գրողը բարդ  առաջադրանքներ է ստեղծում  ընթերցողի համար ու միգուցե ավելի խճճում իրականությունը: Դոստոեւսկին մարդկության մեծագույն ուսուցիչներից է, որը պատասխաններ տալու փոխարեն հարցեր է ստեղծում:

«Ոճիր եւ պատիժ» վեպում գրողը պատմում է, որ Ռասկոլնիկովի համար  հեշտ էր իրականում սպանել զզվելի պառավին, որովհետեւ վաղուց մտքում արել էր հանցագործությունը եւ իր ներսում արդեն անցել էր թույլատրելի սահմանը: Նրբորեն ասվող այս տեսությունը, երեւի, ամեն մի ընթերցողի ստիպում է ավելի լավ տնտղել սեփական ներսը, որը, միգուցե, վախեցնում է իր անմաքրությամբ: Իսկ «Կարամազով եղբայրներ» վեպի հերոսներից Իվանի միջոցով Դոստոեւսկին լրիվ քանդում է հենց իր փայփայած քրիստոնեական արժեքները:

Իվանն այնքան զգայուն է երեխաների նկատմամբ, որ թերթերից հատվածներ է հավաքում տառապյալ երեխաների մասին: Հայտարարում է, որ ապագայում խոստացված երջանկության ու խաղաղության համար ինքը պատրաստ չէ վճարել երեխայի արցունքների գնով: 

Դոստոեւսկու կենսագրությունն ուսումնասիրելիս կարելի է նկատել, որ իրականության մեջ գրողը, իր ստեղծած Իվանի պես, երեխաների նկատմամբ հատուկ ու նուրբ վերաբերմունք ուներ: Դստեր ծնվելուց հետո անտանելի բարդ ներաշխարհով Դոստոեւսկին իրեն երջանիկ էր զգում. նամակներից մեկում պատմում է. «Երեխայի ճիչ լսեցի՝ իմ երեխայի: Հոր համար տարօրինակ զգացողություն է, բայց մարդկային զգացողություններից լավագույնը... հիմա ես դա իմ սեփական փորձով գիտեմ»:                      

Այսպիսով, Դոստոեւսկին ստեղծում էր կերպարներ՝ իր ներաշխարհից ու  ռուսական իրականությունից ներշնչված, բայց որպես արդար դատավոր էր վերաբերվում այդ կերպարներին, նրանցից յուրաքանչյուրին առանձին ապրելու հնարավորություն էր տալիս: Իսկ գրողը սովորություն ուներ Պետերբուրգում զբոսնելիս մարդկանց ուսումնասիրել, փորձել կռահել նրանց բնույթը, խնդիրները: Գրողի կնոջ հուշերում մի հետաքրքիր դրվագ կա, թե ինչպես իր հետ քայլելիս կանգ է առել մի տան առաջ, ցույց տվել մի քար ու ասել, թե հենց այստեղ է Ռասկոլնիկովը թաքցրել պառավից գողացածը:  

Դոստոեւսկու գրականության զարմանալի կողմերից մեկն էլ հենց այն է, թե ինչպես է գրողն ամենաբարդ փիլիսոփայական հարցերը քննելուն զուգահեռ ներկայացնում կենցաղային մանրամասներ ու դետալներ: Խորհրդային շրջանի գրականագետ Չիչերինը, անդրադառնալով «Կարամազով եղբայրներ» վեպում Իվան Կարամազովի ու սատանայի հետ հանդիպման դրվագին, գրում է, որ ծայրաստիճան իրական են սատանայի հետ հանդիպման տեսարանի բոլոր հանգամանքները, նրա գրեթե ծաղրանկարային արտաքին տեսքը, ֆիզիոնոմիան  եւ այլն: Նա դա կոչում է «ռեալիզմ` բարձր ճնշմամբ», եւ գրում. «Այն միտքը, որ ամենաիրական իրականությունը եւ կատարյալ երեւակայականը միաձուլված են իրար, միշտ հետապնդել է Դոստոեւսկուն»:

Մարկեսն ու իրական մոգականությունը

Գրականության ու իրականության զուգահեռները քննելիս հետաքրքիր կլինի անդրադառնալ 20-րդ դարում ստեղծագործած կոլումբիացի հանճարեղ գրողին` Մարկեսին, ու նրա «Հարյուր տարվա մենություն» վեպին: 

Եթե Դոստոեւսկին պատմում է իր բառով «լայն, շատ լայն ռուսական հոգու» մասին, ապա Մարկեսն աշխարհին ճանաչելի է դարձնում Լատինական Ամերիկան: Նա ստեղծել է իր հայրենիքից ոգեշնչված եւ իր տոհմում պտտվող պատմություններից հյուսված միֆական աշխարհ, որը, սակայն, չափազանց իրական է:  

Եթե դիտարկենք նրա «Հարյուր տարվա մենությունը», ապա կնկատենք, որ, ի տարբերություն Դոստոեւսկու, Մարկեսն արտագրական խնդիրներ չի ունեցել: Թվում է, թե նա ցանկացել է ստեղծել մաքուր ու ուժեղ գրականություն` նպատակ չունենալով ազդել մարդկային մտածողության վրա: Բայց կոլումբիացի գրողն իր էպոսային՝ «Հարյուր տարվա մենություն» վեպով խոսում է մի քանի բարդ ու անըմբռնելի երեւույթների մասին, օրինակ` մենության ու մեղքի: Բուենդիաների առաջին սերունդը մեղքով էր ստեղծվել, իսկ վերջին սերունդն էլ կործանվում է մեղքի պատճառով: Հավանաբար, Մարկեսը սրանով մեզ պատմում է, որ մեղքով կամ սխալով ստեղծված ցանկացած երեւույթ` ընտանիք կամ պետություն, երկար չի ապրելու ու կայուն չի լինելու: Այսպիսով, Մարկեսը ցանկանում էր զուտ գրականություն ստեղծել` չցանկանալով գաղափարներ տարածել, բայց նաեւ հենց  գրականության միջոցով ազդում է ընթերցողի աշխարհընկալման վրա:    

Հայտնի է, որ տեսաբանները «մոգական ռեալիզմ» են կոչել մարկեսյան գրականությունը: Եվ հետաքրքիր է, որ Մարկեսն իրականությունից էր վերցնում նույնիսկ ամենամիֆական տեսարանները: Գրողը հարցազրույցներից մեկում պատմել է, որ «Հարյուր տարվա մենությունը» ստեղծելիս ծրագրել է, որ Ռեմեդիոս Գեղեցկուհին համբարձվելու է երկինք, սակայն  ինչ-որ մի կարեւոր բան չի կարողացել գտնել՝ տեսարանն ամբողջացնելու համար: Մի ամբողջ օր այդ տեսարանը մտքում քննարկելուց հետո արդեն հուսահատված դուրս է եկել բակ,  որտեղ մի գեղեցիկ ու ուժեղ սեւամորթ կին փորձել է սավանը կախել պարանից, բայց չի կարողացել քամու պատճառով, եւ հանկարծ քամու ուժեղ ալիքից հետո սավանը ծածկել է կնոջը: Այսպես, Մարկեսն իրականությունից ու կենցաղից վերցնում է մանրամասներ ու ստեղծում գրականության ամենահետաքրքիր տեսարաններից մեկը, երբ Ռեմեդիոս Գեղեցկուհին սպիտակեղենը հավաքելիս համբարձվում է երկինք:

«Ես ապրում էի այն գրականությունը, որը փորձում էի ստեղծել»,- ասել է Մարկեսն իր վեպերից մեկի մասին, բայց այն կարելի է տարածել նրա ստեղծած ողջ գրական ժառանգության վրա: Մի քանի երեւելի գրողների ազդեցությունն իր վրա կրող Մարկեսը գրականության ամենաուժեղ տեսարաններից մեկը համարում էր Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վեպի կերպարներից մեկի` Սմերդյակովի՝ աստիճաններից ընկնելը, որովհետեւ այդպես էլ առեղծված է մնում` էպիլեպսիայի  նոպա՞ էր դա, թե՞ դրա ձեւացում: 

Այսպիսով, եթե Դոստոեւսկին իր առջեւ դնում էր գրականությունից դուրս խնդիրներ, բայց ստեղծում էր իսկական գրականություն, Մարկեսը նույնպես ստեղծում էր իսկական գրականություն, բայց նաեւ ազդում ընթերցողի մտածողության վրա: Նրանց վեպերի փոքր քննությունն օգնում է հասկանալ, որ կյանքի ու գրականության իրականությունները համեմատելը չափազանց բարդ գործ է: Կյանքն ու գրականությունը նման են զուգահեռ ուղիների, որոնք երբեմն նաեւ հատվում են` հակառակ ընդունված կանոնների: Ուրեմն, անհնար է թվում նախընտրել դրանցից որեւէ մեկը՝ մյուսի հաշվին: Հավանաբար, պետք է հավասարակշռել, փորձել ապրել իրականության մեջ եւ հայտնվել գրականության իրականության մեջ` գիրքը ձեռքին սենյակում փակված: 

Լիլիթ ԵՐԱՆՅԱՆ 
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութ