Թրամփը սպառնացել է հարվածել 52 իրանական օբյեկտի, եթե Իրանը հարձակում կատարի
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում շաբաթ օրը սպառնացել է, որ «շատ կոշտ» հարված կհասցնի իրանական 52 թիրախների, եթե Իրանը հարձակվի ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա։
ԱՄՆ նախագահը այս գրառումը հրապարակել է Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առիթով։
Թրամփի խոսքով՝ Սոլեյմանին արդեն գրոհել էր ամերիկյան դեսպանատունը եւ պատրաստվում էր հարձակվել այլ թիրախների վրա։
«Իրանն արդեն երկար տարիներ խնդիրներ ստեղծելուց բացի այլ բան չի արել։ Թող սա ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ լինի, որ եթե Իրանը հարվածներ հասցնի ամերիկացիներին կամ ամերիկյան թիրախներին, մենք թիրախավորել ենք 52 իրանական օբյեկտներ (որ ներկայացնում են 52 ամերիկացի պատանդներին, որոնց Իրանը վերցրել է տարիներ առաջ), որոնց մի մասը շատ կարեւոր մակարդակի է Իրանի ու իրանական մշակույթի համար։ Ե՛վ այդ թիրախներին, ե՛ւ հենց Իրանին կհասցվի ՇԱՏ ԱՐԱԳ ԵՎ ՇԱՏ ԿՈՇՏ ՀԱՐՎԱԾ։ ԱՄՆ-ին այլեւս սպառնալիքներ պետք չեն»,- գրել է Դոնալդ Թրամփը։