Ավստրիայի ապագա կանցլերը քննադատել է ծովային առաքելությունները՝ մեղադրելով նրանց միգրանտների մահվան մեջ
ՄիջազգայինԱվստրիայի ապագա կանցլեր Սեբաստիան Կուրցը քննադատել է փախստականների փրկության ծովային առաքելությունները, ինչպես նաեւ միգրանտներին ընդունելու շուրջ բանակռիվները։ Նրա հետ հարցազրույցը հրապարակել է Bild am Sonntag թերթը, տեղեկացնում է DW-ն։
Պատասխանելով Լիբիայի ափերի մոտ մասնավոր փրկարարական գործողությունների մասին հարցին՝ Կուրցն ասել է. «Դա շատ նուրբ թեմա է, քանի որ մասնավոր ծովային փրկարարները դառնում են մաքսանենգներ՝ իրենք էլ դա չցանկանալով։ Եվ դրա համար նրանց գործողությունները վերջնարդյունքում հանգեցնում են մեծ թվով մահվան դեպքերի»։ Նրա տրամաբանությամբ՝ ավելի շատ մարդիկ են ճամփա ընկնում՝ հուսալով փրկվել Միջերկրական ծովում եւ «դեպի Եվրոպա տոմս ստանալ», եւ նրանցից շատերը խեղդվում են։ «Մասնավոր փրկության մոդելը ծովում չի աշխատում»,- ընդգծել է Կուրցը։
«Միություն 90/«կանաչներ» կուսակցության համանախագահ Ռոբերտ Հաբեկը ավելի վաղ բարձրացրել էր հունական Լեսբոս կղզուց փախստական երեխաներին Եվրոպայի երկրներում բաշխելու հարցը։ Կուրցն ասել է, որ Ավստրիան պատրաստ չէ դրան։
2019 թվականին ԵՄ արտաքին սահմանները հատել է 10 տոկոսով ավելի քիչ փախստական, քան 2018-ին, ասում են Frontex սահմանապահ ծառայությունում։ Փախստականների ամենամեծ քանակություն ընդունել է Հունաստանը։