Թրամփը նշել է Իրաքից ԱՄՆ զորքերը դուրս բերելու պայմանը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները դուրս չեն գա Իրաքից, քանի դեռ Բաղդադը չի վճարել Վաշինգտոնին Միացյալ Նահանգների ավիացիոն բազայի համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Թրամփի խոսքերով, բանակն այնքան ժամանակ կմնա, քանի դեռ Իրաքի իշխանությունները չեն փոխհատուցել այն բոլոր ծախսերը, որոնք արվել են բազան կառուցելու համար։
Նա նաև հավելել է, որ Բաղդադի կողմից «անբարյացակամության» դեպքում, ամերիկյան կողմն այնպիսի պատժամիջոցներ կկիրառի, որոնք «նրանք մինչ այդ երբեք չեն տեսել»։
Նշվում է, որ ներկայումս Իրաքում մոտ 5200 ամերիկյան զինվոր է գտնվում։