Հայաստանի 16 ըմբիշ մեկնել է Թեհրան՝ Թախթիի գավաթի խաղարկության
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ 16 ըմբիշ կմասնակցի հունվարի 8-10-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվելիք Թախթիի գավաթի ավանդական խաղարկությունը, հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Թիմում ընդգրկվել են․
Միհրան Ջաբուրյան, Ռազմիկ Միսակյան, Արսեն Հարությունյան, Ռազմիկ Պապիկյան, Վազգեն Թևանյան, Գևորգ Մխեյան, Արման Անդրեասյան, Հրայր Ալիխանյան, Խաչատուր Պապիկյան, Արման Ավագյան, Վարուժան Կաջոյան, Հովհաննես Մխիթարյան, Գրիգոր Գրիգորյան, Մհեր Մարկոսյան, Մարզպետ Գալստյան, Անդրանիկ Գալստյան։
Մրցավայր են մեկնել նաև մրցավար Ալի Դոլաթխան, բժիշկ Արա Կարապետյանը և մարզիչներ Էդգար Ենոքյանը, Ռաֆիկ Գոլեցյանը և Ժիրայր Հովհաննիսյանը։