Դոլարի փոխարժեքը էլ ավելի մոտեցավ 480 դրամի սահմանագծին. Եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 8-ին, կազմել է 479.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 534.16 դրամ (նվազել է 3.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 628.39 դրամ (նվազել է 0.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.75 դրամ (նվազել է 0.02 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 279.88 դրամ, ոսկի՝ 24,183.52 դրամ, պլատին՝ 14,823.08 դրամ: