Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Երևանում
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը տարվա առաջին հավաքն է անցկացնում Երևանում:
Այս մասին խոսեց հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը: Վերջինս շեշտեց, որ հավաքին մասնակցում են մեծահասակների ընտրանին և այն մարզիկները, ովքեր Հայաստանի առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել:
«Առաջին հավաքով նախապատրաստվում ենք Նիցի միջազգային մրցաշարին, որին կմասնակցի 10 ըմբիշ: Մասնակիցների անունները հայտնի կլինեն ավելի ուշ»,-ասաց Սահակյանը:
Ուսումնամարզական հավաքը, որն անցկացվում է Օլիմպավանում, կեզրափակվի հունվարի 16-ին: